Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը՝ «Զավիկի ղարս» (Երևան, Շինարարներ 23):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արագ արձագանքման բաժնի տեսուչների կրկնակի վերահսկողությունը ցույց է տվել, որ այստեղ վերացվել են նախորդիվ հայտնաբերված խախտումները:









