Foto

Sputnik Ադրբեջան-ի կալանքից ազատված գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը Բաքվից մեկնել է Ռուսաստան․ Զախարովա

«Sputnik Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանքից ազատ արձակվելուց հետո լքել է Բաքուն, TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Sputnik-ի երկրորդ թղթակից Բելոուսովը կալանքից ազատվելուց հետո՝ մեկնել է Բաքվից», - ասել է դիվանագետը։

Ավելի վաղ կալանքից ազատ արձակվելուց հետո Ադրբեջանից Ռուսաստան էր ժամանել «Sputnik Ադրբեջան» գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը։

Կարտավիխը և «Sputnik Ադբրեջան»-ի մյուս աշխատակիցները, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, ձերբակալվել են հունիսի վերջին։

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացման մեղադրանքներով։