Վերջին շրջանում մեր զրույցների և քննարկումների արդյունքում «Զարկ» կուսակցության նախաձեռնող խումբը և մենք՝ Ինքնիշխան Հայաստան կուսակցությունը, միասնական եզրակացության եկանք․ նրանք հրաժարվում են նոր կուսակցություն հիմնելու գաղափարից և միանում են մեզ՝ միասին շարունակելու հանուն Հայաստանի պայքարը։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։
«Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր նոր թիմակիցներին՝ այս ողջամիտ և պետական մտածողությամբ որոշման համար։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նրանց առաջնորդներից Հայկ Արամյանին, ով այս ողջ ընթացքում իրեն դրսևորեց որպես պատասխանատու, հավասարակշռված և պետականամետ գործիչ։
Այսօր առավել, քան երբևէ, մեզ պետք է համախմբված կամք և պատրաստակամություն։
Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ուզում են իրենց գործով և նվիրումով նպաստել Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և զարգացմանը, միանալ մեզ։
Սա զուտ կուսակցական գործընթաց չէ․ սա պետականության պահպանման պայքար է»,- գրել է նա։









