ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ՖԻՖԱ-ն անվանել է «մաֆիա»։ Ֆրանսիացի պաշտոնյան զբաղեցրել է այդ պաշտոնը 2007-ից 2015 թվականներին, մինչև ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն նրան ութ տարով զրկեց ֆուտբոլային գործունեությունից։ Այս որոշումը կայացվել էր Պլատինիի դեմ կոռուպցիայի մեղադրանքներից հետո։
«Սպորտային արդարադատությունը սկանդալ է։ Շվեյցարիայում էթիկայի հանձնաժողովը նշանակվում է ՖԻՖԱ-ի կողմից, իսկ բողոքարկման հանձնաժողովը՝ նույն մարմնի կողմից, ուստի ամեն ինչ որոշվում է նրանց միջև։ Շվեյցարացի դատախազները թույլտվություն են խնդրում թոշակի անցնելուց հետո ՖԻՖԱ-ում աշխատելու համար։
Սա նշանակում է, որ դա շվեյցարական մաֆիա է, եթե ամեն ինչ նույն առաջնորդների ձեռքում է։ Նրանք որոշեցին ոչնչացնել ինձ։ Բայց նրանք ձախողվեցին։ Ֆուտբոլը չի պատկանում ՖԻՖԱ-ին կամ ՈւԵՖԱ-ին․ այն պատկանում է ժողովրդին», -Պլատինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։









