Foto

Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովը «Թրամփի շոուն» էր․ առաջնորդները նվաuտացված էին. Լարիջանի

Իրանը բացարձակապես ճիշտ էր՝ հրաժարվելով մասնակցել Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովին։ Այդ գագաթնաժողովը Թրամփի շոու էր և նվաստացուցիչ ներկայացում։ Այս մասին ասել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին։

«Հանդիպումը սկսվեց չորս ժամ ուշացումով, Թրամփը խոսեց մենակ, առաջնորդները նվաստացված էին, և երկխոսության կամ արդյունքների հնարավորություն չկար», - նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում տեղի է ունեցել Գազայի հատվածում հրադադար կնքելու նպատակով կազմակերպված խաղաղության գագաթնաժողով։