Foto

Ավտովթար-վրшերթ՝ Երևանում․ կա վիրավnր

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար - վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Վաղարշյան - Քոչար փողոցների խաչմերուկում բախվել են «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել վճարային տերմինալին, ինչի հետևանքով էլ, ըստ նախնական տեղեկությունների, մայթին կանգնած հետիոտնը բախվել է «Opel»-ին։

Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։