Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում եմ հանձնել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին:
Պարգևատրել եմ նաև Երևանի քաղաքապետարանի ու ենթակա կառույցների այն աշխատակիցներին, ովքեր ավելի քան 45 տարի բարեխղճորեն աշխատում են Երևանի համար:









