Foto

ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութերի առևտրականների նավին. Պենտագոն

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Կարիբյան ծովում թմրանյութեր տեղափոխող հերթական նավին ամերիկյան զինվորականների հասցրած նոր հարվածի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում:

«Ռազմական նախարարությունը կործանիչ կինետիկ հարված է հասցրել ահաբեկչական ճանաչված «Տրեն դե Արագուա» կազմակերպության նավին, որը ներգրավված էր թմրանյութերի մաքսանենգությանը Կարիբյան ծովում»,- նշել է Հեգսեթը։

Նա հայտնել է նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով։ Նավի վրա եղել են վեց ենթադրյալ «նարկոահաբեկիչներ», որոնք սպանվել են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։