Foto

Մեր սուրբ եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը, գոնե ինձ համար ինչ-որ առումով զարմանալիորեն, հանգեցրել է չափազանց ուշագրավ մի երևույթի։

Մեր եկեղեցու՝ որպես հնավանդ կառուցակարգի, պաշտպանության դիրքերից են հանդես գալիս ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև այլ կրոնի հետևորդ կամ աթեիստ հայաստանցիներից շատերը։

Սա ևս մի ցուցիչ է այն բանի, որ առաքելական մեր սուրբ եկեղեցին ոչ միայն զուտ կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք, որը կարևորագույն նշանակություն ունի մեր ազգային ինքնության և մշակույթի համար»։