ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտաարարել է, որ ցնցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարություններից․
«Պատմության մեջ լինում է, երբ ժողովուրդները, երկրները բառիս բուն իմաստով վերանում են, որովհետև չեն հաղթահարում մարտահրավերները։ Որովհետև դավաճանում են այն, ինչ իրենց համար պետք է իսկապես սուրբ լինի։ Ինձ համար ուղղակի ցնցում էր, անձեռնմխելի պատմություն, անձեռնմխելի այդ թվում նաև պատմության վրա հիմնված փիլիսոփայությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ․․․հանկարծ շատ հայ գործիչների, պետական գործիչների մեկնաբանությամբ վերածվեց պարզապես քաղաքագիտական ինչ-որ գործոնի, որից կարելի էր հրաժարվել, ըստ նրանց։ Պատկերացնո՞ւմ եք․․․»,- ասել է Զախարովան՝ լրագրողներին։
Հունվարին Ցյուրիխում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է վերադառնալ Հայոց ցեղասպանության պատմության հարցին, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է դա տեղի ունեցել, ինչպես են հայերն ընդունել դա և ում օգնությամբ։
Ավելի ուշ Փաշինյանն ու Միրզոյանը հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ։









