Foto

Մոսկվայում կալանավորվել է բիզնեսմեն Մկրտիչ Օքրոյանը․ պետությանը պատճառել է 2,47 միլիոնի վնաս

Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է «Աուրի» ընկերությունների խմբի նախագահ եւ «Բալաշիխինսկի ձուլամեխանիկական գործարան» ԲԲԸ-ի բաժնետերերից Մկրտիչ Օքրոյանին:

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, նա մեղադրվում է Իլ-76ՄԴ-90Ա ռազմական տրանսպորտային ինքնաթիռների համար կասկածելի ծագման առանցքակալների մատակարարման քրեական գործով։

Անորակ մասերի պատճառով հինգ ինքնաթիռ շարքից դուրս է եկել։ Պատճառված վնասը գնահատվում է ավելի քան 229 միլիոն ռուբլի (2,47 միլիոն ԱՄՆ դոլար):