Foto

Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են. Վրաստանի վարչապետ

Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են, և մենք ձգտում ենք հնարավորինս ամրապնդել այդ հարաբերությունները, հայտարարել է Իրակլի Կոխաբիձեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումում:


Նա ընդգծել է, որ Վրաստանը հուսալի գործընկեր է իր հարևանների համար և ակտիվորեն խթանում է տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։

«Խաղաղությունը տարածաշրջանի տնտեսական զարգացման և առաջընթացի հիմնարար նախապայման է։ Վրաստանի քաղաքականությունն ուղղված է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և համագործակցության ու գործընկերության զարգացմանը», - նշել է Վրաստանի վարչապետը։


Իրակլի Կոբախիձեն նաև ընդգծել է տարածաշրջանային ընթացիկ նախագծերի կարևորությունը՝ նշելով, որ «Միջին միջանցքի» նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի բոլոր մասնակից երկրների համար, իսկ Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը կամրապնդի Վրաստանի տարանցիկ դերը։

tert.am