Foto

Քուչակում բшխվել են «Volvo»-ն ու «VAZ 2106»-ը. կա 1 զnհ, 4 վիրшվորների թվում՝ անչափահասներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Քուչակի վարչական տարածքում բախվել են «Volvo» և «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
 
Վիրավորներից մեկին, ով կին է, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ապա պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 
 
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է: 
  
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: