ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ թե՛ բազմակողմ հարթակներում փոխգործակցության, թե՛ երկկողմ փոխայցելությունների միջոցով: