Foto

19 անձի նկատմամբ Գյումրիի դեպքերով կալանքը որպես խափանման միջոց է ներկայացվել դատարան

Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, ԶԼՄ-ներին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր՝ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: