Foto

Ընդդիմադիրները, «կալկուլյատորով» ձայները հաշվելու փոխարեն, իմփիչմենթ պետք է անեն, ձայները 2026-ին փոշիանալու են․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ընդդիմադիրները, «կալկուլյատորով» ձայները հաշվելու փոխարեն, իմփիչմենթ պետք է անեն, ձայները 2026-ին փոշիանալու են։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Սրանց հետ ընտրությունների գնալը նշանակում է լեգիտիմացնել։ Եվ ընդունել իրենց խաղի կաննոները իրենց օրակարգի հետ միասին։ Ցորեն, խաղաղություն, կրճատված ծառայություն թեզերով ընդդիմությունը կարող է պարտվել։

Իմփիչմենթ պետք է անել։ Բոլոր քաղաքական ուժերը չպիտի հաշվիչով իրենց ձայները հաշվեն, որոնք փոշիանալու են 2026 թվականի հունիսի սկզբին։ Չենք կասկածում, որ իմփիչմենթը կհաջողի, եթե ընդդիմադիրները 1 մարդու նման հարցը միակ օրակարգային համարեն»,- նշել է Զաքարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․