Foto

Մոլդովական փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ Մոլդովական – Ստեփանյան փողոցների  խաչմերուկից մինչև Մոլդովական փողոց հ.31 շենք, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: