Foto

Ամենայն հավանակամությամբ «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է

«Մեր Ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի պատասխան լրագրողների հարցումների, իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության հետ կապված քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք, և, ընդհանրապես, «Մեր Ձևով» շարժումը որևէ կապ չունի «ձայնագրության» մասնակից անձանց հետ, ամենայն հավանակամությամբ «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ձայնագրություն է տարածված, որով «Մեր ձևով» շարժումը հանրահավաքին մարդկանց, իբրև թե, գումարով է տանում։