Foto

Մ-20 տարեկանների ԱԱ-2025. Մարոկկոն 2:0 հաշվով հաղթել է Արգենտինային

Մարոկկոյի երիտասարդական հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Չիլիում անցկացված մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։


Սանտյագոյում կայացած եզրափակիչ խաղում աֆրիկյան հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Արգենտինայի հասակակիցներին։ Մարոկկացիները խաղի ելքը որոշեցին առաջին խաղակեսում։ Պորտուգալական «Ֆամալիկաու» ակումբի հարձակվող Յասիր Զաբիրին բացեց խաղի հաշիվը 12-րդ րոպեին, իսկ 17 րոպե անց խփեց երկրորդ գոլը՝ դառնալով եզրափակիչի հերոսը։

Սա Մարոկկոյի առաջին հաղթանակն էր մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Կոլումբիան նվաճեց բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար խաղում 1:0 հաշվով հաղթելով Ֆրանսիային։