📌⚡️Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա․ Իշխան Սաղաթելյան
❗️ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, որը ներկայացնում ենք ստորև։
«Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։ Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ։ Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց»,- գրել է Սաղաթելյանը։