Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում հակահետևակային ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը՝ 1967 թվականին ծնված Իլգար Շիրինովը, գրում են ադրբեջանական լրատվականները:
Պայթյունի պահին նա էքսկավատորով աշխատանքներ իրականացնելիս է եղել։ Շիրինովը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց: Նրա աջ ոտքը կրունկից անդամահատել են: