Foto

Տպավորություն է, որ պետությունը դուրս է եկել սահմանադրականության ռելսերից. Հայր Ռուբեն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը տարածել է Միքայել Սրբազանի այսօրվա նամակն ու «Նամակ համակենտրոնացման ճամբարից» վերտառությամբ հրապարակում արել։


«Միայն այս նամակի հեղինակի հետ պատահածը ինձ պարտադրում է չվստահել ՀՀ արդարադատության համակարգի եւ ուժայինների որեւէ ասածին, ձայնագրածին եւ փաստարկածին։

Աղաղակող վկայություններ են՝ ապօրինի գաղտնալսումների հրապարակման փաստերը, օրենքով ձեռք բերված գաղտնալումների ապօրինի մոնտաժված հրապարակումները, Արագածոտնի թեմի քահանաների բերման ենթարկման ամբողջ պատկերը՝ սպառնալիք, շանտաժ եւ այլն։ Սա կոչվում է՝ քաղաքական պատվեր եւ իշխանության ուզուրպացիա։


Տպավորություն է, որ պետությունը դուրս է եկել սահմանադրականության ռելսերից, իսկ իշխող վարչակազմի ներկայացուցիչների մեծ մասը՝ գործադիր եւ օրենսդիր ճյուղերից, աշխատավարձ եւ պարգեւավճար են ստանում արեւածագից մայրամուտ ստատուս գրելու եւ դատավոր-դատախազ-դահիճի դեր ստանձնելու։ Իսկ սա արդեն վերբալ ահաբեկչության է նման»,- գրել է Հայր Ռուբենը։