Ում իշխանությունը պետք է ճանապարհից դուրս բերի, չեզոքացնի, ոչնչացնի մի պիտակ կարում են, հոդվածն «օդից կախում» ու անցնում գործի:
Փաստաբան, քաղաքապետ, պատգամավոր կամ պարզապես այլ քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացի, կարևոր չէ, խանգարում ե՞ս, ուրեմն կա´մ բռնության ես ենթարկվելու, կա´մ հայտնվելու ես ճաղերի հետևում (որոշ դեպքերում` երկուսը միասին):
Իսկ իշխանության տարբեր գործիչների, քարոզիչների սրտաճմլիկ ու «հանուն ինքնիշխանության» մասին գրառումներն արդեն տեխնիկայի կամ գեղարվեստական մասն են: