Ստամբուլում անցկացվել է պաշտոնական միջոցառում, որտեղ շահագործման է հանձնվել Պակիստանի նավատորմի «MİLGEM» շարքի 2-րդ «PNS khaibar» կորվետը: Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի և Պակիստանի քաղաքական ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արարողությանը ելույթ է ունեցել Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ադմիրալ Նավիդ Աշրաֆը, որն անդրադառնալով թուրք-պակիստանյան հարաբերություններին, հայտարարել է, թե երկու երկրների միջև ռազմական համագործակցություն էլ ավելի է ամրապնդվել:
«Երկկողմանի ներգրավվածությունը խորացնում է մեր ռազմական գործընկերությունը»,-հավելել է նա:
Բացի այդ, ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երկկողմ հարաբերությունները որակելով «եղբայրության օրինակ», ապա անհրաժեշտ համարել, որպեսզի Թուրքիայի և Պակիստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործընկերությունն առաջիկայում էլ ավելի զարգանա:









