Foto

Turkish Airlines ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան

Turkish Airlines ավիաընկերությունը հաջորդ տարվանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից Երևան:

Այս մասին X-ում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արվել:

Սերդար Քըլըչի խոսքով՝ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11–ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթները Ստամբուլ–Երևան-Ստամբուլ երթուղով։