Foto

Գեղարքունիքում կատարվել է 6540 հեկտար աշնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կատարվել է 6540 հեկտար աշնանացան ցորենի ցանք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 4350 հեկտար աշնանացան կատավել է Վարդենիս, 710 հեկտար՝ Գավառ, 710 հեկտար՝ Մարտունի, 400 հեկտար՝ Սևան և 370 հեկտար՝ Ճամբարակ համայնքների տնտեսություններում։ 

Ցանքերի որոշ մասն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում։ Մեկ հեկտար աշնանացան կատարելու դեպքում պետության կողմից տնտեսություններին տրամադրած սուբսիդիան կկազմի 80 հազար դրամ։ 

Աշնանացանի աշխատանքները շարունակվում են։