ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Համագործակցության պետությունների ղեկավարների որոշմամբ այդ պաշտոնում է նշանակվել հերթական եռամյա ժամկետով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ–ը:
«Նեղ ձևաչափով նիստում ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ հերթական եռամյա ժամկետով Համագործակցության գլխավոր քարտուղար է նշանակվել ձեր խոնարհ ծառան», – ասել է Լեբեդևը Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում։
Լեբեդևը շնորհակալություն է հայտնել պետությունների ղեկավարներին բարձր վստահության համար և հայտարարել, որ այսուհետ էլ կաշխատի ԱՊՀ երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության հարաբերությունների պահպանման և ամրապնդման համար։
Ընդլայնված նիստում նա նաև հայտարարել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում, որը 2026 թվականին կնախագահի Համագործակցությունում: