Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Վճիռն այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։ Գրում է Հետքը:
Բացի այդ, ըստ դատարանի որոշման՝ նշանակվեց լրացուցիչ պատիժ, և Վահանյանը զրկվեց ՀՀ ԶՈւ մայորի զինվորական կոչումից։
Ուղիղ 5 տարի առաջ այս նույն օրը՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին է հակառակորդը հարձակվել Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ նորակոչիկներ։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։ Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։
Ավելին՝ այստեղ: