Մինչ երեկվանից համացանցում քննարկվում է Նուբարաշենի աղբավայրի հերթական հրդեհը, որի կրակն ու ծուխը տեսանելի են Երևանի մի քանի վարչական շրջաններից ու Արարատի մարզի որոշ քաղաքներից ու գյուղերից, այսօր առավոտից Նուբարաշեն-Բարձրաշեն ճանապարհից տեսանելի էր հավանաբար Արարատի մարզի ինչ-որ վայրում ծխի հսկայական ամպը, որը չի զիջում Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակին ու ծխին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երեկվանից հերթական անգամ Նուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհի դեմ պայքարում են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման աշխատակիցները:
Թե որտեղից է այս հսկայական ծուխը դուրս գալիս, դեռևս փորձում ենք պարզել, բայց ըստ դիրքի՝ այն Արարատի մարզում է: