Foto

Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից

«Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից,  դատական ​​​​գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի»։ Այդ մասին ահազանգել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը․

«Ադրբեջանի կառավարությունը այս ֆորումին վստահեցնում է, որ հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Սակայն Բաքուն մերժել է իմ՝ որպես  պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներկայացուցիչ, գերիների հետ հանդիպելու խնդրանքը։ 5 տարի շարունակ «թույլատրված» հանդիպումների թիվը 0 է։ Եթե «իրավունքների պաշտպանությունը» այսպիսին է, ապա մենք կարող ենք պատկերացնել Ադրբեջանում արդար դատաքննության մյուս բոլոր իրավունքների վիճակը», -ասել է Սահակյանը՝ Վարշավայի ֆորումում։

Տեասնյութը՝ հղմամբ։