Կատարը և Թուրքիան կմասնակցեն միջազգային առաքելությանը, որը զբաղվելու է Գազայի շուրջ համաձայնագրի իրագործման վերահսկողությամբ և զոհերի մարմինների որոնմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Telegram-ում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդական Դմիտրի Գենդելմանը:
«Թուրքիան և Կատարը կմասնակցեն համաձայնագրի իրագործման վերահսկողության և մարմինների որոնման հարցերով զբաղվող միջազգային առաքելությանը», - Գենդելմանը գրել է:
Նա հավելել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է կոշտ արձագանքել անցումային շրջանում ցանկացած հարձակման։
Նա նշել է, որ հոկտեմբերի 13-ին կամ 14-ին կվերադարձվեն իսրայելցի 48 պատանդները, ինչի դիմաց Իսրայելն ազատ կարձակի ահաբեկչության համար դատապարտված 250 պաղեստինցու, ինչպես նաև 2023 թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված Գազայի 1700 բնակչի։