Հիմնանորոգվում է Այգեշատ և Ամբերդ բնակավայրերը կապող կամուրջը։ Կամրջի երկարությունը 55 մ է, լայնությունը՝ 8.40 մ։ Կառուցվել են երկկողմանի մայթեր։ Այսօր տեղադրվելու է երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկը։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագիրը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման և բնակչության անվտանգության ապահովման համար։