Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հոկտեմբերի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը պահում թմրամիջոց։
Նա Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Լոռու մարզային վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա վանաձորցու տան բակում հայտնաբերվել է կանեփի թուփ, իսկ նկուղում՝ 285 գրամ դեղնականաչավուն չորացված-մանրացված զանգված։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։