Foto

Սվաջյանը շարունակում է չնախատեսված այցելությունները հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շարունակում է չնախատեսված այցելությունները հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղում ծանոթանալու դասերի կազմակերպման ընթացքին և առկա խնդիրներին։

Այս անգամ նախարարի տեղակալն այցելել է Երևանի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք կրթական հաստատություններ։

Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցում Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային ապահովվածությանը, ինչպես նաև զրուցել է աշակերտների և մանկավարժների հետ։

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում նրան են ներկայացվել հաստատության ընթացիկ աշխատանքներն ու պայմանները։

Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց, ծանոթացել ուսումնական գործընթացին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի վերջին կանգառը եղել է Հանրապետական թիվ 2 կրթահամալիրը: Արաքսիա Սվաջյանը շրջել է դասասենյակներով, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին: