Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրի Հունգարիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Քրիս Կավանան, նրան կօգնեն Դեն Կուկը, Յան Հասինն ու Սեմ Բարոտը: VAR համակարգի վրա կաշխատի Էնդրյու Մեդլին:
Հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում: