Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ հանդիպում են անցկացրել։
Հաղորդվում է, որ Զաքիր Հասանովը, Յաշար Գյուլերը և Իրակլի Չիկովանին քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը և տարածաշրջանային նախագծերի անվտանգությունը:
Կողմերն ընդգծել են համատեղ զորավարժությունների կարևորությունը, մտքերի հանգամանալից փոխանակում են իրականացրել նաև ռազմական համագործակցության այլ հարցերի շուրջ: