Foto

Գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ «Սրբազան պայքարի» գործով անցնող գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոցը փոխվեց։ Կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով։

Հիշեցնենք` զանգվածային խուզարկություններ էին կատարվել «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին «ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ 

Կալանքի որոշում էր կայացվել նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ։ Միհրան Մախսուդյանը ավելի վաղ նամակ էր գրել կալանավայրից՝ նշելով, որ արդարությունը հաղթելու է։