Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտնել է, որ Թուրքիայում արտադրված հազարավոր «Skydagger» տեսակի «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր արդեն հասել են իրենց։ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը խիստ է արձագանքել այս լուրին՝ մեղադրելով Թուրքիային Բալկաններում ապակայունացման և «Օսմանյան կայսրության վերածննդի» ձգտման մեջ։
Թուրքական «Baykar» ընկերությունը դեռ 2024-ի դեկտեմբերին էր ստորագրել պայմանագիր Կոսովոյին «Skydagger» տեսակի հարվածային ԱԹՍ-ներ մատակարարելու վերաբերյալ։ Երեկ հայտարարվել է, որ մատակարարումներն արդեն իրականացվել են, իսկ Կոսովոյի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ իրենց պաշտպանունակության ուժեղացմանը նպաստելու համար։
Սերբիայի նախագահ Վուչիչն իր սոցիալական ցանցում արած գրառմամբ արձագանքել է՝ նշելով․ «Թուրքիայի այս քայլը ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի բացահայտ խախտում է։ Պրիշտինայի (Կոսովոյի մայրաքաղաք – խմբ.) շխանությունների շարունակական զինումն անընդունելի է։ Ակնհայտ է, որ Թուրքիան չի ցանկանում կայունություն Բալկաններում և երազում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը։ Սերբիան գուցե փոքր երկիր է, բայց մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի իրական մտադրությունները»։