Foto

Հայաստանը թևակոխում է զբոսաշրջության, առևտրի և ներդրումների նոր դարաշրջան․ Forbes

Հայաստանը թևակոխում է զբոսաշրջության, առևտրի և ներդրումների նոր դարաշրջան, այդ մասին ասվում է Forbes պարբերականի անդրադարձում։

Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն նյութ է նվիրել Հայաստանին՝ ընդգծելով նրա աճող դերը՝ որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Պարբերականի կարծիքով՝ երկիրն ավելի ակտիվ է զբոսաշրջության զարգացման, ներդրումների ներգրավման և Եվրամիության հետ կապերի ամրապնդման շնորհիվ։

Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում մշակութային տեսարժան վայրերին, գինեգործական ավանդույթներին և Հայաստանի տպավորիչ ներուժին տնտեսության և զբոսաշրջության ոլորտում: