Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն):
Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատգամավորը Վարշավա կգործուղվի հոկտեմբերի 12-14-ը ՝ մասնակցելու ԵԽԽՎ Արհեստական բանականության և մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նիստի աշխատանքներին: