Հայաստանի ազգային հավաքականի և «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել ազգային թիմի ճամբարը և բաց կթողնի ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումները։









