Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ հավաքներին հարկադրաբար մասնակցելու հայտարարությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՔԿ-ից:
Հասմիկ Սարգսյան