Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Իսրայելի կողմից առգրավված «Küresel Sumud» հումանիտար նավատորմում եղած թուրք քաղաքացիների վիճակին և ձեռնարկում անհրաժեշտ բոլոր քայլերը:
ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Իսրայելում կրոնական տոների պատճառով գործընթացները կարող են որոշ չափոց ուշանալ, սակայն սպասվում է, որ առաջիկա օրերին քաղաքացիներն ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իսրայելը հարձակում էր գործել մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով Գազա ուղևորվող նավատորմի վրա: Արդյունքում իսրայելական բանակը առգրավել էր տասնյակ նավեր և ձերբակալել հարյուրավոր մարդկանց։
Նշենք, որ «Küresel Sumud»-ը մինչ օրս Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով ուղարկված ամենամեծ նավատորմն էր։