Foto

«ՀՀ-ն այսօր ունի բոլոր կարողությունները ստեղծելու իր սեփական ինժեներական արտադրանքները»․ ԲՏԱ նախարար

Այսօր Ինժեներական քաղաքում մասնակցել եմ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Իմ խոսքում ընդգծել եմ, որ Հայաստանն այսօր ունի բոլոր կարողությունները ստեղծելու իր սեփական ինժեներական արտադրանքները թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային տնտեսության համար։

Նշել եմ, որ ժամանակն է մտածելու մեր սեփական «Samsung»-ները ստեղծելու և դրանք աշխարհին ներկայացնելու մասին՝ շեշտելով, որ հենց Ինժեներական քաղաքում գիտությունն ու նորարարությունը կարող են դառնալ նոր հայկական արտադրանքների հիմքը։

Առաջիկա երկու օրերին ցուցահանդեսային ձևաչափով կներկայացվեն հայաստանյան ընկերությունների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը՝ ընդգծելով Հայաստանում ճարտարագիտական ոլորտի ապագայի տեսլականը»,- նշել է նախարարը: