Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բժիշկները 1 շաբաթական երեխայի կյանք են փրկել, որը խեղդվել է սնվելուց ու հիվանդանոց է հասցվել կապտած ու գրեթե անշնչացած։
ԲԿ-ի ադմինիստրացիան հայտնում է․
«Օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Emergency թիմը շտապօգնության ընդունարանում փրկեց մեկ շաբաթական նորածնի կյանքը։
Շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ կարգով տեղափոխեցին ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։ Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։
Երբ երեխային հասցրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր։
Մեր թիմի արագ և ճիշտ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը»։
Տեսանյութը՝ հղմամբ։