Foto

Լեհաստանը հրաժարվել է խորհրդային Սու-22 կործանիչների օգտագործումից

Լեհական ռազմաօդային ուժերը գործածությունից հանել են իրենց խորհրդային Սու-22 կործանիչ-ռմբակոծիչները։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։


Լրագրողների տվյալներով՝ լեհական բանակն ուներ ընդհանուր առմամբ 20 երկտեղանի Սու-22UMZK և 90 միատեղանի Սու-22M4։


«Մի ժամանակ Սու-22-ը կազմում էր Վարշավայի պայմանագրի երկրների հարձակողական ավիացիայի հիմքը մայրցամաքում, իսկ վերջին օրինակները շահագործվում էին Լեհաստանի ռազմաօդային ուժերի կողմից, որոնք այս տպավորիչ ինքնաթիռները թռցնում էին առաջին մոդելի մատակարարումից ի վեր՝ ավելի քան 40 տարի առաջ», - նշվում է հոդվածում։


Սրանից հետևում է, որ Վարշավայի պայմանագրի փլուզումից և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Լեհաստանը արդիականացրել է իր կործանիչները։ Միևնույն ժամանակ, ժամանակի ընթացքում, երկրի իշխանությունները սկսել են խորհրդային ռմբակոծիչները փոխարինել հարավկորեական թեթև մարտական ուսումնական FA-50 ինքնաթիռներով։

lurer.com