Foto

Վրաստանում յոթ մարդ է ձերբակալվել՝ աղջկան իր կամքին հակառակ ամուսնացնելու նպատակով առևանգման համար

Մառնեուլիի մունիցիպալիտետում ոստիկանությունը ձերբակալել է յոթ անձի։ Նրանք փորձել են առևանգել 20-ամյա աղջկա և իր կամքին հակառակ ամուսնացնել նրան, հայտնում է Նովոստի Գրուզիան։

Քննության տվյալներով՝ 29-ամյա Ե.Ա.-ն 43-ամյա Շ.Ս.-ի օգնությամբ, տղամարդկանց և կանանց հավասարության նկատմամբ անհանդուրժողականության դրդապատճառով, ապօրինաբար զրկել են աղջկան ազատությունից՝ նրան ստիպողաբար ամուսնացնելու նպատակով։

Ոստիկանությանը հաջողվել է արագորեն գտնել առևանգված կնոջը, երբ ընտանիքը հայտնել է դեպքի մասին։

Ե.Ա.-ն և Շ.Ս.-ն կալանավորվել են որպես մեղադրյալներ։ Նրանց հետ միասին ձերբակալվել են չորս անձինք, ովքեր տեղյակ էին տեղի ունեցած հանցագործության մասին, բայց չէին հայտնել ոստիկանությանը։