Foto

Ըմբշամարտի ԱԱ․ Անդրեասյանն ու Խնձրցյանը հաղթանակներով սկսեցին պայքարը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում սեպտեմբերի 13-ին մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Առաջին մրցումային օրը գորգ դուրս եկան ազատ ոճի ըմբիշները, որոնց թվում երկու հայ մարզիկներն էլ հաջողությամբ հաղթահարեցին մեկնարկային փուլը։


70 կգ քաշայինում հանդես եկող Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրեասյանը 1/16 եզրափակիչում մրցեց Տաջիկստանը ներկայացնող Վիկտոր Ռասադինի հետ։ Լարված գոտեմարտում Անդրեասյանը վերջին վայրկյաններին խլեց հաղթանակը՝ հաշիվը դարձնելով 5-5 և լրացուցիչ միավորով ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։ Հաջորդ փուլում նա կմրցի Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Վոյնովիչի հետ։ 

61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը նույնպես հաղթական մեկնարկ ունեցավ։ Նա վստահ մրցեց Իտալիայի Սիմոնե Պիրոդուի դեմ և 8-1 հաշվով հաղթանակ տարավ։ Խնձրցյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանի հայտնի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուեվն է։


Հայ ըմբիշները հաջող սկիզբ ապահովեցին աշխարհի առաջնությունում և կփորձեն շարունակել նույն բարձր մակարդակով՝ պայքարելով մեդալների համար։