Foto

Ոչ կոմպետենտ Տիգրան Ավինյանը «ՔՊ»-ի գլխավորությամբ պետք է ձեռք-ձեռքի բռնեն, ներողություն խնդրեն երևանցիներից ու հեռանան. Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի փոխանցմամբ՝ աղբահանության մեքենաներն անսարք են, մինչդեռ քաղաքային իշխանությունը պնդում է, թե անսարք ավտոմեքենաներ չկան։


«Այդ մեքենաներով արդեն որոշել են, որ ցերեկվա ժամերին աղբահանություն չպետք է անեն․ գիշերը շատ ուշ ժամերի են անում, որպեսզի խցանումների մեջ չընկնեն։ Երբ հարցնում եք, ասում են՝ անսարք մեքենաներ չկան։ Խաբում են, ոչ մի հիմնավոր պատասխան չեն տալիս։ Էնքան են խաբելու, մինչև հասկանան՝ էլ տեղ չի մնացել խաբելու։ Երևանցին հիմա հասկացել է, թե ինչ են անում, ինչպես են «գռփում ու չռփում» շատ փող հավաքելու համար»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամը։

Իրավիճակի լուծման համար Ստեփանյանը նշեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը պետք է ներողություն խնդրեն և հեռանան։


«Ոչ կոմպետենտ Տիգրան Ավինյանը «ՔՊ»-ի գլխավորությամբ պետք է ձեռք-ձեռքի բռնեն, ներողություն խնդրեն երևանցիներից՝ խաբելու համար, և թողնեն, որ իշխանության գան այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են Երևանի կառավարումից, տրանսպորտից, աղբահանությունից, գույքահարկից, կանգառներից ու կարող են բան կարգի բերել։ Էս մարդիկ փողոցից՝ ասեք, կանենք գոռացող, ում բռնել են, բերել են պաշտոնների նստեցրել»,– եզրափակեց Ստեփանյանը։