Foto

ԱՄՆ-ն տասը միլիարդ դոլար է հատկացրել գաղտնի զենքի մշակման համար

Պենտագոնը SHOTCALLER ծրագրի շրջանակներում Չինաստանին զսպելու համար 25 գաղտնի զենք մշակելու համար հատկացրել է ավելի քան 10,8 միլիարդ դոլար, որից 1,16 միլիարդ դոլարը նախատեսված է 2026 ֆինանսական տարվա համար։ Риа Новости-ն սա պարզել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության փաստաթղթերի վերլուծությունից։


Ըստ այդմ՝ 2026 -ի հայտը ցույց է տալիս, որ նախաձեռնության ամենամեծ մասը՝ Advanced Innovative Technologies ծրագիրը, կստանա 1,16 միլիարդ դոլար։ Նախորդ տարիներին արդեն ծախսվել է ավելի քան 9,6 միլիարդ դոլար։

Որոշ նախագծեր ներկայացված են Asgard, Bedlam, Lazarus, Oculus Prime, Pele և Rolling Dice կոդային անուններով։

SHOTCALLER ծրագիրը նախատեսված է հեռահար զենքեր ստեղծելու և տիեզերական, օդային և ծովային համակարգերից ստացված տվյալները ինտեգրելու համար։ Պենտագոնը հույս ունի, որ սա հնարավորություն կտա ավելի արագ և ճշգրիտ հարվածներ հասցնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակամարտության դեպքում։